23:54  ,  28 մայիսի, 2022

Հոկեյի ԱԱ․ Կանադան հաղթեց 6։1 հաշվով եւ եզրափակիչում է

Ֆինլանդիայում անցկացվող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում հայտնի դարձավ եզրափակիչի երկրորդ մասնակիցը։ Աշխարհի չեմպիոն Կանադայի հավաքականը կիսաեզրափակիչում մրցեց չեխերի հետ եւ առավելության հասավ 6:1 (1:1, 3:0, 2:0) հաշվով։

Եզրափակիչում կանադացիների մրցակիցը կլինի Ֆինլանդիայի հավաքականը, որը 4։3 հաշվով առավելության էր հասել ամերիկացիների նկատմամբ։

Անցած տարվա աշխարհի առաջնության եզրափակիչում եւս մրցել էին այս թիմերը։ 3։2 հաշվով հաղթել էին կանադացիները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում