18:32  ,  28 մայիսի, 2022

Հոկեյի ԱԱ․ Ֆինլանդիան երրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ եզրափակիչ

Տափօղակով հոկեյի տղամարդկանց Ֆինլանդիայի հավաքականը երրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ։ Ֆինլանդիայում անցկացվող առաջնության կիսաեզրափակիչում Յուկի Յալոնենի գլխավորած թիմը 4։3 հաշվով առավելության հասավ ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Կանադայի եւ Չեխիայի հավաքականները։

2019 թվականին Ֆինլանդիան նվաճել էր չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակիչում հաղթելով Կանադայի թիմին, 2021-ի առաջնության եզրափակիչում Ֆինլանդիան պարտվել էր կանադացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս