17:35  ,  28 մայիսի, 2022

«Ռոլան Գարոս»․ Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկի 31-րդ անընդմեջ հաղթանակը

Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջանում հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը։ Լեհ թենիսիստուհին մրցեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Դանկա Կովինիչի հետ եւ առավելության հասավ 6։3, 7։5 հաշվով։

Սա Իգա Շվյոնտեկի 31-րդ անընդմեջ հաղթանակն էր։ «Ռոլան Գարոսի» 1/8 եզրափակիչում նա հանդես կգա չորրորդ անգամ անընդմեջ։

Իգա Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի չինացի Ցինվեն Չժենը։

Պայքարը շարունակում է նաեւ տղամարդկանց երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը։ Ռուսաստանցի թենիսիստը երրորդ շրջանում 6։2, 6։4, 6։2 հաշվով պարտության մատնեց սերբ Միոմիր Կեցմանովիչին։

Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Ժիլ Սիմոնի եւ խորվաթ Մարին Չիլիչի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով