11:14  ,  28 մայիսի, 2022

Կասիլյաս․ Բենզեման Ռոնալդուի, Դի Մարիայի, Կակայի կամ Բեյլի ստվերում էր

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը բարձր է գնահատել Արքայական թիմի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 34-ամյա հարձակվող Քարիմ Բենզեմայի որակները։

«Բենզեման հրաշալի խաղացող է, միշտ հավանել եմ նրա խաղը, բաց նա Ռոնալդուի, Դի Մարիայի, Կակայի կամ Բեյլի ստվերում էր։ Հիմա նա է առաջատարը։ Մնում է միայն նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ Եթե Բենզեման «Ռեալի» ավագի դերում բարձրացնի այդ գավաթը, ապա կասկած չկա, որ նա էլ պետք է այս տարի ստանա «Ոսկե գնդակը»։

Վինիսիուսն ու Ռոդրիգոն այսպիսի առաջընթաց ունեցան, քանի որ նրանց կողքին կա Բենզեման։ Նրանք գերազանց են համագործակցում, իսկ թիկունքից օգնում են Մոդրիչը, Կրոսը, Կազեմիրոն եւ Ֆեդե Վալվերդեն»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Ռեալը» մայիսի 28-ին Փարիզում Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» հետ կվիճարկի Չեմպիոնների լիգայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում