02:08  ,  28 մայիսի, 2022

«Ռոլան Գարոս»․ Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ եւ կխաղա Ալկարասի հետ

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։ Աշխարհի 25-րդ ռակետը մրցեց բրիտանացի Քեմերոն Նորիի հետ, որը համաշխարհային դասակարգման 11-րդ համարն է։

Հայ թենիսիստն առավելության հասավ 6:2, 7:5, 5:7, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 22 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի 19-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասը, որը երրորդ շրջանում 6։4, 6։4, 6։2 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Սեբաստիան Կորդային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում