01:44  ,  28 մայիսի, 2022

Սթիվեն Ջերարդը կանխատեսել է «Լիվերպուլ» - «Ռեալ» եզրափակիչի հաշիվը

«Լիվերպուլի» լեգենդար խաղացող, անգլիական «Աստոն Վիլայի» անգլիացի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը Փարիզում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի մարզմանը ներկա լինելուց հետո կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի եզրափակիչի վերաբերյալ։ «Լիվերպուլը» կմրցի Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» հետ։

«Ես Փարիզում եմ, ներկա կլինեմ եզրափակիչին։ Խաղացողները մարզվում են։ Մնացել է մեկ օր։ Արդեն զգում եմ նույն մթնոլորտը։

Կցանկանայի հաջողություն մաղթել «Լիվերպուլի» խաղացողներին։ Հույս ունեմ, որ կհասնեն այն արդյունքին, որին ձգտում են։

Ակնկալում եմ ֆանտաստիկ խաղ։ Կանխատեսում եմ «Լիվերպուլի» հաղթանակը 2։0 հաշվով»,- ասել է Ջերարդը։

«Լիվերպուլ» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում