22:04  ,  27 մայիսի, 2022

Ռաֆայել Հովհաննիսյան․ Դժվար մենամարտ ստացվեց

Տրիբունաներից եկող աջակցության շնորհիվ հաղթանակի հասա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռաֆայել Հովհաննիսյանը:

«Դժվար մենամարտ ստացվեց: Մրցակիցս մեր քաշային կարգի առաջին համարն էր: Շատ լավ էինք պատրաստվել այս մրցաշարին: Ուրախ եմ, որ կարողացա մեդալ ապահովել: Երկրպագուների, տրիբունաներից եկող աջակցության շնորհիվ հաղթանակի հասան»,- ասաց Ռաֆայել Հովհաննիսյանը:

86 կգ քաշայինների քառորդ երզափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը մրցեց բելգիացի Վիկտոր Շչելստրայետնի հետ եւ գեղեցիկ հաղթանակով նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր՝ ապահովելով Հայաստանի երրորդ մեդալը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում