21:25  ,  27 մայիսի, 2022

ԵԱ․ Նարեկ Մանասյանը հասավ տպավորիչ հաղթանակի (ֆոտո, վիդեո)

Երեւանում անցկացվող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովեց 4-րդ մեդալը: 5-րդ մրցումային օրվա Հայաստանի վերջին ներկայացուցիչ Նարեկ Մանասյանը 92 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տարավ Հունաստանը ներկայացնող Վահան Նանիջանյանի նկատմամբ:

Մրցումային 5-րդ օրը ռինգ դուրս եկած 9 մասնակիցներից պարտվեցին Դավիթ Չալոյանը, Արթուր Հովհաննիսյանը, Բարեղամ Հարությունյանը, Գուրգեն Մադոյանը եւ Համբարձում Հակոբյանը: Կիսաեզրափակիչի ուղեգրեր նվաճեցին Հովհաննես Բաչկովը, Արթուր Բազեյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը եւ Նարեկ Մանասյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում