20:48  ,  27 մայիսի, 2022

ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանն ապահովեց Հայաստանի երրորդ մեդալը (ֆոտո, վիդեո)

Երեւանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 86 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը մրցեց բելգիացի Վիկտոր Շչելստրայետի հետ եւ գեղեցիկ հաղթանակով նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր՝ ապահովելով Հայաստանի երրորդ մեդալը:

Քիչ անց ռինգ դուրս կգա 5-րդ մրցումային օրվա Հայաստանի վերջին մասնակիցը՝ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որը B ռինգում կմենամարտի Հունաստանի ներկայացնող Վահան Նանիջանյանի հետ:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում