20:39  ,  27 մայիսի, 2022

Արթուր Բազեյան․ Այն, որ թուրքի հետ էի մենամարտելու, արդեն լավ տրամադրված էի

Երեւանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում թուրք մրցակցի նկատմամբ հաղթանակից հետո Արթուր Բազեյանը մեկնաբանելը է մենամարտը:

«Այն, որ թուրքի հետ էի մենամարտելու, արդեն լավ տրամադրված էի: Լավ ստացվեց մենամարտս: Գերազանց էր ամեն ինչ»,- ասաց Արթուր Բազեյանը:

57 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Արթուր Բազեյանը հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Բաթուհան Չիտֆչին: Դավիթ Չալոյանի ցավալի պարտությունից հետո տրիբունաները էլ ավելի մեծ ոգեւորությամբ էին աջակցում հայ մասնակցին: Արթուր Բազեյանի յուրաքանչյոյր հարված թուրք բռնցքամարտիկին ուղղակի պայթեցնում էր տրիբունաները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում