20:28  ,  27 մայիսի, 2022

«Ռոլան Գարոս»․ Ջոկովիչն ու Նադալը դուրս եկան 1/8 եզրափակիչ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։

Սերբ թենիսիստը մրցեց Սլովենիայի ներկայացուցիչ Ալյաժ Բեդենեի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:3, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 44 րոպե։

Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի արգենտինացի Դիեգո Շվարցմանը, որը երրորդ շրջանում 6:3, 6:1, 6:2 հաշվով պարտության է մատնել բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։

Պայքարը շարունակում է նաեւ «Մեծ սաղավարտի» 21-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը։ Իսպանացի թենիսիստը երրորդ շրջանում 2 ժամ եւ 12 րոպեում 6։3, 6։2, 6։4 հաշվով հաղթեց հոլանդացի Բոտիկ վան դե Զանդսխուլպին։

Նադալի հաջորդ մրցակիցը կլինի կանադացի Ֆելիքս Օժիե-Ալյասիմը, որը երրորդ շրջանում 7։6 (7:3), 7:6 (7:2), 7:5 հաշվով պարտության է մատնել սերբ Ֆիլիպ Կրաինովիչին։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 43,6 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում