20:02  ,  27 մայիսի, 2022

ԵԱ. Գուրգեն Մադոյանը եւս լքեց պայքարը (ֆոտո)

Երեւանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 67 կգ քաշայինների քառորդ երզափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը միավորներով պարտվեց վրացի Լաշա Գուրուլին: Հայաստանի 13 ներկայացուցիչներից 9-րդը լքեց պայքարը:

Գուրգեն Մադոյանը պայքարը սկսել էր 1/8-րդ եզրափակիչից, որտեղ երկրորդ ռաունդում հաղթանակի էր հասել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կառլ Բենիամին Էրիկսոնի նկատմամբ:

Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ մնացին Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) եւ Նարեկ Մանասյանը (92 կգ):

5-րդ մրցումային օրը Հայաստանի 9 մասնակիցներից կիսաեզրափակիչ դուրս եկել Հովհաննես Բաչկովն ու Արթուր Բազեյանը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում