19:25  ,  27 մայիսի, 2022

Արթուր Բազեյանը հաղթեց թուրք մրցակցին եւ ապահովեց Հայաստանի երկրորդ մեդալը (ֆոտո, վիդեո)

Երեւանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում տեղի ունեցավ հայ եւ թուրք բռմցքամարտիկների առաջին հանդիպումը: 57 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Արթուր Բազեյանը մենամարտեց Թուրքիայի ներկայացուցիչ Բաթուհան Չիտֆչիի հետ եւ հաղթեց միավորների առավելությամբ:

Թուրքիայի բռնցքամարտիկի՝ մարզադահլիճ մտնելուն պես երկրպագուները սուլեցին:

Առաջին ռաունդում մրցավարները միավորների առավելություն տվեցին թուրք բռնցքամարտիկին: Դահլիճը վատ արձագանքեց մրցավարների որոշմանը: Երկրորդ եւ երրորդ ռաունդներում Արթուր Բազեյանն ավելացրեց ճնշումը, պրեսինգի ենթարկեց թուրք մրցակցին եւ կամային հաղթանակ տարավ՝ ուրախություն պարգեւելով երկրպագուներին:

Դավիթ Չալոյանի ցավալի պարտությունից հետո տրիբունաները էլ ավելի մեծ ոգեւորությամբ էին աջակցում հայ մասնակցին: Արթուր Բազեյանի յուրաքանչյոյր հարված թուրք բռնցքամարտիկին ուղղակի պայթեցնում էր տրիբունաները:

Արթուր Բազեյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ ապահովեց Հայաստանի երկրորդ մեդալը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում