22:40  ,  27 մայիսի, 2022

«Աստոն Վիլան» պայմանագիր կառաջարկի Լուիս Սուարեսին

Անգլիական «Աստոն Վիլան» 2 տարվա պայմանագիր կառաջարկի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, որի պայմանագիրը Մադրիդի «Աթլետիկոյի» հետ կավարտվի հունիսի 30-ին, հաղորդում է Goal.com-ը։

35-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ վերադառնալ անգլիական Պրեմիեր լիգա եւ խաղալ անգլիացի Սթիվեն Ջերարդի ղեկավարությամբ, որի թիմակիցն է եղել «Լիվերպուլում»։ Սուարեսն անգլիական ակումբում խաղացել է 2011-2014-ին։

Լուիս Սուարեսն «Աթլետիկոյում» էր հանդես գալիս 2020թ․ ամռանից՝ 83 խաղում խփելով 34 գոլ եւ կատարելով 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում