18:33  ,  27 մայիսի, 2022

ՀՖՖ-ի 30-ամյակ․ Հայաստանի հավաքականի լավագույն գոլի հավակնորդները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է ՀՖՖ 30-ամյակին նվիրված միջոցառումների և հրապարակումների շարքը։

Այս անգամ քվեարկությամբ կընտրվի Հայաստանի հավաքականի պատմության լավագույն գոլը։

Տեսանյութում ներկայացված է 30 ամենատարբեր՝ գեղեցիկ, կարևոր, հիշարժան գոլեր, որոնցից քվեարկությամբ պետք է ընտրել մեկ գոլ։

Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով, լրացնել անուն-ազգանուն և իրականում գոյություն ունեցող էլ.հասցե, ընտրել նախընտրած գոլը և հաստատել ընտրությունը։

Քվեարկության վերջնաժամկետն է հունիսի 2-ը՝ 18:00։

Հաղթող գոլը կհրապարակվի հունիսի 15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս