16:22  ,  27 մայիսի, 2022

«Բավարիան» կփորձի 50 միլիոն եվրոյով ձեռք բերել Սադիո Մանեին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայում» վստահ են, որ կկարողանան այս ամռանը 50 միլիոն եվրոյով ձեռք բերել անգլիական «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեին, հաղորդում է Sky Germany-ն։

«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը 30-ամյա ֆուտբոլիստին համարում է առաջնահերթ տրանսֆերային նպատակն առաջիկայում։

Սադիո Մանեի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Սադիո Մանեն գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի կազմում մասնակցել է 50 հանդիպման, խփել 23 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English