13:28  ,  27 մայիսի, 2022

«Բարսելոնան» ու 39-ամյա Ալվեսը մոտ են համաձայնության

«Բարսելոնան» եւ 39-ամյա պաշտպան Դանի Ալվեսը մոտ են պայմանագրի երկարաձգմանը, հաղորդում է UOL-ը։

2021թ․ նոյեմբերին կատալոնական ակումբ վերադարձած բրազիլացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հունիսի 30-ը։

Դանի Ալվեսը ցանկանում է առնվազն մինչեւ դեկտեմբեր մնալ «Բարսելոնայում», որպեսզի հրավեր ստանա Բրազիլիայի հավաքականից եւ մասնակցի նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։

Ընթացիկ մրցաշրջանում Դանի Ալվեսը Չավիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 16 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English