12:15  ,  27 մայիսի, 2022

«Ռեալն» ու ՊՍԺ-ն ցանկանում են գնել «Էվերտոնի» հարձակվողին

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը», Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն եւ Պրեմիեր լիգայում չորրորդ տեղ գրաված ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճած Լոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում են ձեռք բերել Լիվերպուլի «Էվերտոնի» 25-ամյա բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոն դե Անդրադեին, հաղորդում է Daily Mail-ը։

Նրա պայմանագիրը «Էվերտոնի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս, տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։

Ավարտված մրցաշրջանում Ռիշարլիսոնը «Էվերտոնի» հետ մասնակցել է 33 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում