11:14  ,  27 մայիսի, 2022

Վան Դեյքի երազանքի թիմը

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» 30-ամյա հոլանդացի պաշտպան Վիրջին վան Դեյքը BT Sport-ի եթերում Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդի հաղորդման ժամանակ ներկայացրել է իր երազանքի թիմը` ըստ 5 դիրքերի։

Դարպասապահի դիրքում Վան Դեյքը նշել է «Լիվերպուլի» բրազիալցի խաղացող Ալիսոն Բեքերին, պաշտպանի դիրքում՝ ինքն իրեն։

Ըստ Վան Դեյքի՝ լավագույն կիսապաշտպանն այժմ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի խաղացող Կեւին Դե Բրույնեն է, իսկ հարձակվողները՝ ֆրանսիացիներ Կիլիան Մբապեն (ՊՍԺ) ու Քարիմ Բենզեման («Ռեալ»)։

«Լիվերպուլը» մայիսի 28-ին Փարիզում Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» հետ կվիճարկի Չեմպիոնների լիգայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում