23:56  ,  26 մայիսի, 2022

Հոկեյի ԱԱ․ Կիսաեզրափակիչի զույգերը

Ֆինլանդիայում անցկացվող տափօղակով հոկեյի տղամարդկանց աշխարհի առաջնությունում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը։

Քառորդ եզրափակիչում Չեխիայի հավաքականը 4։1 հաշվով պարտության մատնեց գերմանացիներին եւ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի Կանադայի հետ, որը օվերթայմում 4։3 հաշվով հաղթեց Շվեդիայի թիմին, թեեւ ընթացքում պարտվում էր 0։3 հաշվով։

Ֆինլանդիայի հավաքականը 4։2 հաշվով առավելության հասավ Սլովակիայի նկատմամբ եւ կիսաեզրափակիչում կխաղա ամերիկացիների հետ, որոնք 3։0 հաշվով ուժեղ էին Շվեյցարիայի հավաքականից։

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան մայիսի 28-ին, եզրափակիչը՝ մայիսի 29-ին։

Տափօղակով հոկեյ, աշխարհի առաջնություն, կիսաեզրափակիչ

Ֆինլանդիա - ԱՄՆ

Կանադա - Չեխիա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում