22:31  ,  26 մայիսի, 2022

Անչելոտի․ Եզրափակիչում կհաղթի համարձակություն եւ ուժեղ բնավորություն դրսեւորած թիմը

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բարձր է գնահատել Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի աշխատանքը։

Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։

«Նախորդ եզրափակիչները նշանակություն չեն ունենա։ 2018-ին «Ռեալն» է հաղթել «Լիվերպուլին», բայց 1981-ին էլ Փարիզում տեղի ունեցած եզրափակիչում «Ռեալն» է պարտվել նրանց։ Նախորդ խաղերը կարեւոր չեն։ Կհանդիպեն երկու հզորագույն թիմեր, կհաղթի համարձակություն եւ ուժեղ բնավորություն դրսեւորած թիմը։

Յուրգեն Կլոպը մեծագույն մարզիչ է, «Լիվերպուլում» հավաքված են ամենաբարձր մակարդակի կատարողներ, նրանք խաղում են շատ ինտենսիվ եւ կազմակերպված։

Ես լավ հարաբերություններ ունեմ Կլոպի հետ։ Նա հրաշալի մասնագետ է, որը բարձր ինտենսիվության եւ հարձակման միտված պրեսինգի շնորհիվ նոր բան է բերել ֆուտբոլ։ Նա հրաշալի աշխատանք է կատարել»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 28-ին Փարիզում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում