20:21  ,  26 մայիսի, 2022

Ուսման Դեմբելեն ընդունել է ՊՍԺ-ի առաջարկը

«Բարսելոնայի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն հրաժարվել է նոր պայմանագիր կնքել Չավիի գլխավորած թիմի հետ։

25-ամյա ֆուտբոլիստն ընդունել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի առաջարկը, հաղորդում է AS-ը։ Հուլիսի 1-ին նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Դեմբելեն ցանկություն ունի խաղալ Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի հետ, որի նոր պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Ավարտված մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English