18:14  ,  26 մայիսի, 2022

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Միլանի» հարձակվողին

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Իտալիայի չեմպիոն «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուին։

Արքայական ակումբը պատրաստ է 22-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստի համար վճարել 120 միլիոն եվրո, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Ռաֆայել Լեաուի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Ավարտված մրցաշրջանում նա միլանյան թիմի հետ մասնակցել է 42 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 14 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English