Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Իտալիայի չեմպիոն «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուին։
Արքայական ակումբը պատրաստ է 22-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստի համար վճարել 120 միլիոն եվրո, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
Ռաֆայել Լեաուի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
Ավարտված մրցաշրջանում նա միլանյան թիմի հետ մասնակցել է 42 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 14 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում