17:02  ,  26 մայիսի, 2022

Դավիթ Չալոյան․ Շնորահակալ եմ բոլորին այս մեծ աջակցության համար

Երկրպագուների աջակցությունը շատ է ոգեւորում: Շնորահակալ եմ բոլորին այս մեծ աջակցության համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հաղթական մենամարտից հետո ասաց Դավիթ Չալոյանը: +92 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում աշխարհի փոխչեմպիոնը փառահեղ հաղթանակ տարավ Բոսնիա եւ Հերցեգովինայի ներկայացուցիչ Յուրայ Սոլիդայի նկատմամբ:

«Շատ լավ էի պատրաստվել այս մենամարտին: Նպատակ ունեի գերազանց մենամարտ անցկացնել, այդպես էլ ստացվեց: Հաճելի է, որ այսպիսի աջակցություն կա»,- ասաց Դավիթ Չալոյանը:

Չորրորդ մրցումային օրը երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա Նարեկ Մանասյանը (92 կգ):

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում