16:18  ,  26 մայիսի, 2022

ԵԱ. Դավիթ Չալոյանը մեկնարկեց գեղեցիկ հաղթանակով (ֆոտո)

Դավիթ Չալոյանը փայլուն հաղթանակ տարավ Երեւանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում:

+92 կգ քաշայինների 1/8-րդ եզրափակիչում աշխարհի փոխչեմպիոնը մրցեց Բոսնիա եւ Հերցեգովինայի ներկայացուցիչ Յուրայ Սոլիդայի հետ եւ դիտարժան մենամարտում գեղեցիկ հաղթանակ տարավ:

Բոլոր երեք ռաունդներում մրցավարները բացարձակ հաղթանակը տվեցին Դավիթ Չալոյանին: Առաջին ռաունդից հետո Յուրայ Սոլիդան մինչեւ մենամարտի ավարտը ռինգում փորձում էր միայն պաշտպանվել Չալոյանի հարվածներից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում