Դավիթ Չալոյանը փայլուն հաղթանակ տարավ Երեւանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում:
+92 կգ քաշայինների 1/8-րդ եզրափակիչում աշխարհի փոխչեմպիոնը մրցեց Բոսնիա եւ Հերցեգովինայի ներկայացուցիչ Յուրայ Սոլիդայի հետ եւ դիտարժան մենամարտում գեղեցիկ հաղթանակ տարավ:
Բոլոր երեք ռաունդներում մրցավարները բացարձակ հաղթանակը տվեցին Դավիթ Չալոյանին: Առաջին ռաունդից հետո Յուրայ Սոլիդան մինչեւ մենամարտի ավարտը ռինգում փորձում էր միայն պաշտպանվել Չալոյանի հարվածներից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում