15:50  ,  26 մայիսի, 2022

ԵԱ. Գուրգեն Մադոյանը հաղթեց երկրորդ ռաունդում

Երեւանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը տպավորիչ հաղթանակով դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

67 կգ քաշայինների  1/8-րդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց Ֆինլանդիայի թիմի անդամ Կարլ Բենիամին Էրիկսոնի հետ եւ հաղթանակի հասավ երկրորդ ռաունդում:

Առաջին ռաունդում Մադոյանը բացարձակ առավելություն ուներ եւ մրցավարները հաղթանակը տվեցին նրան:

Շատ դիտարժան ստացվեց երկրորդ ռաունդը. Գուրգեն Մադոյանը երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, երրորդ նոկդաունից հետո ռինգի մրցավարը  գրանցվեց տեխնիկական հաղթանակ:

Գուրգեն Մադոյանի մենամարտին տրիբունաներից հետեւում էր Հովհաննես Բաչկովը, որը վստահ հաղթանակ տանելուց հետո միացել էր հայ երկրպագուներին:

Քիչ անց ռինգ դուրս կգա աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը: +92 կգ քաշայիների 1/8-րդ եզրափակիչում կմրցի Բոսնիա եւ Հերցեգովինայի ներկայացուցիչ Յուրայ Սոլիդայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում