13:11  ,  26 մայիսի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» 70 միլիոն եվրո կառաջարկի Նկունկուի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Կրիստոֆեր Նկունկուի ծառայություններով։ Մանչեսթերյան ակումբը 24-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանի տրանսֆերի համար կառաջարկի 70 միլիոն եվրո, հաղորդում է Goal.com-ը։

Ավարտված մրցաշրջանում Նկունկուն «ՌԲ Լայպիգի» հետ մասնակցել է 51 հանդիպման, խփել 35 գոլ, կատարել 20 գոլային փոխանցում, ճանաչվել Բունդեսլիգայի լավագույն խաղացող։

Նկունկուն 2019-ին ֆրանսիական ՊՍԺ-ից է տեղափոխվել «ՌԲ Լայպցիգ»։ Նա ՊՍԺ-ի սան է։ Transfermarkt-ը Նկունկուի տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English