09:02  ,  26 մայիսի, 2022

ԵԱ. Պայքարի մեջ են մտնում Հովհաննես Բաչկովն ու Դավիթ Չալոյանը

Երեւանում անցկացվող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ: Պայքարը սկսում են Հայաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը, Դավիթ Չալոյանը: Մայիսի 26-ին մենկարկային մենամարտեր կանցկացնեն նաեւ Նարեկ Մանասյանն ու Գուրգեն Մադոյանը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների 1/8-րդ երզափակիչում ուժերը կչափի Անգլիայի ներկայացուցիչ Ժոզեֆ Թայերսի հետ

Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը նույնպես պայքարը կսկսի 1/8-րդ եզրափակիչից, որտեղ կմրցի Բոսնիա եւ Հերցեգովինայի ներկայացուցիչ Յուրայ Սոլիդայի հետ:

67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյան մեկնարկային մենամարտում կպայքարի Ֆինլանդիան ներկայացնող Կարլ Բենիամին Էրիկսոնի հետ:

92 կգ քաշային Նարեկ Մանասյանի մրցակիցը 1/8 եզրաթակիչում կլինի սլովակ Միխալեկ Դավիդը:  

13 բռնցքամարտիկով Եվրոպայի առաջնությանը մասկանցող Հայաստանի հավաքականից պայքարը շարունակում է 9 բռնցքամարտիկ:

Տպավորիչ հաղթանակներով են մեկնարկել եւ պայքարը շարունակում են Համբարձում Հակոբյանն (80կգ) ու Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ):  75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը մեկ հաղթանակ տանելուց հետո պարտվել է 1/16 եզրափակիչում: Եվրոպայի առաջնությունում մեկնարկային մենամարտերում պարտվել եւ պայքարը լքել են Ջանիկ Սահակյանը (54 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ) եւ Կարեն Տոնականյանը (60 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում