23:49  ,  25 մայիսի, 2022

«Ռոման» հաղթում է «Ֆեյենորդին», Մխիթարյանը փոխարինվեց (առաջին խաղակես)

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում իտալական «Ռոման» խաղում է հոլանդական «Ֆեյենորդի» հետ։ Առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր, սակայն 17-րդ րոպեին փոխարինվեց վնասվածքի պատճառով։

Հռոմեական թիմի գոլը 32-րդ րոպեին խփեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն, որին գոլային փոխանցում կատարեց իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին։

Ընդմիջում է։

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ

«Ռոմա» - «Ֆեյենորդ»՝ 1։0 (առաջին խաղակես)

Նիկոլո Ձանյոլո, 32

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում