21:42  ,  25 մայիսի, 2022

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ․ «Ռոմայի» մեկնարկային կազմը

Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Ռոման» Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կմրցի «Ֆեյենորդի» հետ։

Հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ռոմա» (3-4-2-1)․ Ռուի Պատրիսիու, Մանչինի, Սմոլինգ, Իբանիես, Կարսդորպ, Մխիթարյան, Կրիստանտե, Զալեւսկի, Ձանյոլո, Պելեգրինի, Աբրահամ։

«Ռոմա» - «Ֆեյենորդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում