20:19  ,  25 մայիսի, 2022

ԵԱ. Կարեն Տոնականյանը պարտվեց մեկնարկում եւ լքեց պայքարը (ֆոտո)

Կարեն Տոնականյանը ձախողվեց Երեւանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում:

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիրը 60 կգ քաշայինների 1/16  եզրափակիչում մրցեց Հունգարիան ներկայացնող Ռոնադ Վերեսի հետ եւ պարտվեց 1:4 հաշվով:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Հայաստանի հավաքականի անդամը ոտքի վնասվածք էր ստացել, բայց բուժզննում անցնելուց հետո հավաքականի մարզչական շտաբն ու բռնցքամարտիկը որոշել էին մասնակցել Եվրոպայի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում