19:28  ,  25 մայիսի, 2022

«Ալաշկերտը» հաղթեց ԲԿՄԱ-ին եւ գրավեց երրորդ տեղը

Հայաստանի առաջնության նախավերջին տուրում անցած տարվա չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

«Ալաշկերտը» 31 խաղում վաստակեց 50 միավոր եւ գրավեց երրորդ տեղը։ Չորրորդ տեղում գտնվող «Արարատն» ունի 46 միավոր։

«Ալաշկերտը» մայիսի 28-ին անցկացվելիք վերջին տուրում կընդունի չեմպիոնի տիտղոսն ապահոված «Փյունիկին»։ «Արարատը» կխաղա երկրորդ տեղն ապահոված «Արարատ-Արմենիային»։

«Ալաշկերտը» հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում։

Հայաստան Պրեմիեր լիգա, 35-րդ տուր

ԲԿՄԱ - «Ալաշկերտ»՝ 0։3

Ալբերտ Մնացականյան, 27, Դավիթ Խուրցիձե, 47, Ժոզե Էմբալո, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում