15:22  ,  25 մայիսի, 2022

ԵԱ. Երրորդ մրցումային օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ

Երեւանում անցկացվող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության երրորդ մրցումային օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ:

Առաջին մրցահերթում ռինգ դուրս կգա Վախթանգ Հարությունյանը, որն իր երկրորդ մենամարտը կանցկացնի Եվրոպայի առաջնությունում:

75 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում Վախթանգ Հարությունյանը կմենամարտի Գերմանիան ներկայացնող Կեւին Շչումանի հետ: Մենամարտը տեղի կունենա B ռինգում եւ կլինի 8-րդը:

Ցերեկային մրցահերթում А  ռինգում իր առաջին մենամարտը կանցկացնի 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Նրա մրցակիցը 1/16 եզրափակիչում կլիբի բուլղարացի Քրիստիան Դմիտրիովը:

Երեկոյան մրցահերթում պայքարի մեջ կմտնի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը:

1/16 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչի մրցակիցը կլինի հունգարացի Ռոլանդ Վերեսը:

Հիշեցնենք, որ 13 մասնակցով Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականից պայքարը սկսած 4 բռնցքամարտիկներից երկուսը պարտվել են մեկնարկային մենամարտերում: Մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկած 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիեւվսկին: Տպավորիչ հաղթանակով է մեկնարկել նաեւ միչեւ 23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Համբարձում Հակոբյանը: 80 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում հաղթել է մոլդովացի Քոսիան Դմիտրիի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս