10:10  ,  25 մայիսի, 2022

Ջանլուկա Մանչինի․ Կարծում էինք՝ Կոնֆերենցիաների լիգան «կատակների գավաթ» է

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչին պատրաստվող իտալական «Ռոմայի» իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին խոստովանել է, որ մրցաշրջանի սկզբում անլուրջ վերաբերմունք են ունեցել նշանակությամբ երրորդ եվրագավաթային մրցաշարին։

«Անկեղծ ասած՝  մրցաշրջանի սկզբում մտածում էինք, որ Կոնֆերենցիաների լիգայում հեշտ կլինի խաղալը, հաղթելը։ Իհարկե, մեր նպատակը եզրափակիչն էր։

Կարծում էինք, որ խմբային փուլում ընդհանրապես ոչ մի խնդիր չի լինի։ Մտածում էինք, որ Կոնֆերենցիաների լիգան «կատակների գավաթ» է, բայց «Բուդյո-Գլիմտից» կրած ծանր պարտությունից հետո կենտրոնացած էինք ամեն հաջորդ խաղի վրա։

Մնացել է վերջին քայլը բացառիկ նվաճման հասնելու համար։ Սա իմ կարիերայի ամենակարեւոր հանդիպումն է։ Խաղացել եմ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում, բայց եվրագավաթային մրցաշարում այլ է, ավելի բարդ է հասնել եզրափակիչ»,- Մանչինիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Ռոմա» - «Ֆեյենորդ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 25-ին Ալբանիայի մայրաքաղաք եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English