11:12  ,  25 մայիսի, 2022

«Ռեալն» Օրելիեն Տչուամենիի համար կառաջարկի 80 միլիոն եվրո

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» «Մոնակոյի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 22-ամյա հենակետային կիսապաշտպան Օրելիեն Տչուամենիի համար կառաջարկի 80 միլիոն եվրո, հաղորդում է RMC Sport-ը։

Արքայական ակումբը նրան կառաջարկի 5 տարվա պայմանագիր։

Տչուամենին ֆրանսիական «Բորդոյի» սան է, որին «Մոնակոն» 2020 թվականին ձեռք է բերել 18 միլիոն եվրոյով։

Ավարտված մրցաշրջանում Տչուամենին «Մոնակոյի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում