19:03  ,  24 մայիսի, 2022

«Բավարիայի» նորեկը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ներկայացրել է թիմի նորեկ, Մարոկկոյի հավաքականի 24-ամյա պաշտպան Նուսայր Մազրաուիին, որի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նուսայր Մազրաուիի նախորդ ակումբը Ամստերդամի «Այաքսն» էր, որի հետ նրա պայմանագիրն ավարտվել է։

Մազրաուին «Այաքսի» սան է։ Ավարտված մրցաշրջանում հոլանդական թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ «Այաքսի» հետ նա դարձել է Նիդեռլանդների եռակի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English