14:48  ,  24 մայիսի, 2022

ԵԱ. Ջանիկ Սահակյանն ու Նարեկ Զախարյանը պարտվեցին մեկնարկում

Բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մտած Ջանիկ Սահակյանն ու Նարեկ Զախարյանը պարտվեցին մեկնարկային մենամարտերում:

Եվրոպայի առաջնության 54 կգ քաշայինների 1/16-րդ եզրափակիչում 2022 թվականի Հայաստանի չեմպիոն Ջանիկ Սահակյանը մրցեց ուկրաինացի Ելմիրի Նաբիեւի հետ եւ պարտվեց լարված պայքարում: Բոլոր երեք ռաունդներում ազգությամբ ադրբեջանցի Նաբիեւը փակում էր Ջանիկ Սահակյանի հարվածները, գրկում մրցակցին, որպեսզի կանխի հայ բռնցքամարտիկի հարվածների նախաձեռնությունը:

71 կգ քաշային Նարեկ Զախարյանը 1/32 եզրափակիչում պարտվեց սլովակ Թեքեքս Միքալին:

Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, որը մեկնարկային 1/16 եզրափակիչում կպայքարի մոլդովացի Քոսիան Դմիտրիի հետ: A ռինգում Հայաստանի ներկայացուցիչի մասնակցությամբ մենամարտը կլինի 4-րդը:

Մայիսի 24-ին 63 կգ քաշայինների 1/32 եզրափակիչում Ջոզեֆ Թայերս (Անգլիա) - Բրենդան Մաք-Քարթի (Իռլանդիա) մենամարտից հետո հայտնի կլինի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի մրցակիցը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում