13:09  ,  24 մայիսի, 2022

Մբապեն բանակցել է նաեւ «Լիվերպուլի» հետ, բայց շարունակում է երազել «Ռեալում» խաղալու մասին

ՊՍԺ-ի հետ մինչեւ 2025 թվականը պայմանագիրը երկարաձգած 23-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է, որ բանակցել է նաեւ անգլիական «Լիվերպուլի» հետ։

«Այս ընթացքում միայն ՊՍԺ-ի եւ «Ռեալի» հետ չեմ բանակցել։ Ես բանակցել եմ նաեւ «Լիվերպուլի» հետ, որպեսզի միանամ Յուրգեն Կլոպին։ Խոսել եմ «Լիվերպուլի» հետ, քանի որ մորս սիրելի ակումբն է։

«Ռեալում» խաղալու երազանքս միշտ կմնա։ Ընդամենը 3 տարվա պայմանագիր եմ կնքել։ Երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ ապագայում»,- Մբապեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ավարտված մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 46 հանդիպման, խփել 36 գոլ, կատարել 26 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում