11:00  ,  24 մայիսի, 2022

«Ռոլան Գարոս»․ Ջոկովիչը դուրս է եկել երկրորդ շրջան

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջան։

Սերբ թենիսիստը մեկնարկում 2 ժամում հաղթել է ճապոնացի Յոսիհիտո Նիշիոկային՝ 6:3, 6:1, 6:0։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի սլովակ Ալեքս Մոլչանի եւ արգենտինացի Ֆեդերիկո Կորիայի դիմակայության հաղթողը։

Ջոկովիչը «Ռոլան Գարոսի» գործող չեմպիոնն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում