29-ամյա իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան ցանկանում է կարիերան ավարտել Թուրինի «Յուվենտուսում», հաղորդում է La Gazetta dello Sport-ը։
Թիմի իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նույնպես հետաքրքրված է Ալվարո Մորատայի ծառայություններով։ Նա վարձակալությամբ է հանդես գալիս իտալական ակումբում։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ հունիսի 30-ը։
Մորատայի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Աթլետիկոյին»։ «Յուվենտուսն» իրավունք ունի տրանսֆերը գնել 35 միլիոն եվրոյով։
«Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մտադրություն չունի վերադարձնել Մորատային, որի պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։
Ավարտված մրցաշրջանում Մորատան «Յուվենտուսի» հետ մասնակցել է 48 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում