09:08  ,  24 մայիսի, 2022

Մբապե․ Հայտնեցի Մակրոնին իմ որոշման մասին, նա շատ ուրախացավ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն փարիզյան ակումբից չհեռանալու որոշման մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։

«Ես եւ նախագահը շատ ենք զրուցել։ Նա ցանկանում էր, որ ես մնամ ՊՍԺ-ում։ Հասկացա, որ ֆուտբոլը փոխվել է եւ կարեւոր տեղ ունի հանրային կյանքում։

Հայտնեցի Մակրոնին իմ որոշման մասին, նա շատ ուրախացավ։ Մակրոնը չի ազդել իմ որոշման վրա։ Ես շատ եմ նրան հարգում, բայց որոշումը չեմ ընդունել նրա խնդրանքի պատճառով։ Դա փաստարկներից մեկն էր»,- Մբապեիի խոսքը մեջբերում է AFP-ն։

Մբապեի նոր պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Նա 2017-ին «Մոնակոյից» է տեղափոխվել ՊՍԺ։ Մբապեին ձեռք բերելու հույս ուներ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում