00:10  ,  24 մայիսի, 2022

«Ռոլան Գարոս»․ Ռաֆայել Նադալը հաղթեց առաջին շրջանում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի բաց առաջնությունում։

35-ամյա իսպանացի թենիսիստը 6։2, 6։2, 6։2 հաշվով պարտության մատնեց ավստրալացի Ջորդան Թոմփսոնին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 4 րոպե։

Հաջորդ շրջանում Նադալի մրցակիցը կլինի ֆրանսիացի Կորենտեն Մուտեն։

Նադալը 299-րդ հաղթանակը տարավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում եւ այդ ցուցանիշով հավասարվեց այս շարքի մրցաշարերի 18-ակի չեմպիոն, ամերիկուհի Քրիս Էվերտին։

Ավելի շատ հաղթանակներ ունեն Ռոջեր Ֆեդերերը (369), Սերենա Ուիլյամսը (365), Նովակ Ջոկովիչը (323) եւ Մարտինա Նավրատիլովան (306)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում