«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի բաց առաջնությունում։
35-ամյա իսպանացի թենիսիստը 6։2, 6։2, 6։2 հաշվով պարտության մատնեց ավստրալացի Ջորդան Թոմփսոնին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 4 րոպե։
Հաջորդ շրջանում Նադալի մրցակիցը կլինի ֆրանսիացի Կորենտեն Մուտեն։
Նադալը 299-րդ հաղթանակը տարավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում եւ այդ ցուցանիշով հավասարվեց այս շարքի մրցաշարերի 18-ակի չեմպիոն, ամերիկուհի Քրիս Էվերտին։
Ավելի շատ հաղթանակներ ունեն Ռոջեր Ֆեդերերը (369), Սերենա Ուիլյամսը (365), Նովակ Ջոկովիչը (323) եւ Մարտինա Նավրատիլովան (306)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում