22:23  ,  23 մայիսի, 2022

Լեւոն Արոնյանը Grand Chess Tour-ի առաջատարն է

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) երկրորդ տեղը գրավեց Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված արագ եւ կայծակնային խաղի Superbet Rapid & Blitz մրցաշարում։

Արագ խաղի 9 եւ կայծակնային խաղի 18 պարտիաներից հետո Լեւոն Արոնյանը 36 հնարավորից վաստակեց 23,5 միավոր։ Նույնքան միավորով երրորդ տեղը գրավեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը։ Առաջին տեղը միանձնյա գրավեց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան։

 Superbet Rapid & Blitz-ը Grand Chess Tour-ի երկրորդ փուլն էր։ Լեւոն Արոնյանը գլխավորում է ընդհանուր հաշվարկը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում