19:55  ,  23 մայիսի, 2022

ԵԱ․ Հայաստանի առաջին մասնակիցը մեկնարկեց հաղթանակով (ֆոտո)

Հայաստանի առաջին հաղթանակը տարավ Երեւանում անցկացվող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում:

Մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկած 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը վստահ հաղթանակ տարավ Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիեւվսկիի նկատմամբ:

Մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի բրոնզե մեդալակրի մենամարտի ժամանակ մարզադահլիճում մեծ թվով երկրպագուներ կային, որոնք բոլոր երեք ռաունդներում մեծ աջակցություն ցուցաբերեցին հայ բռնցքամարտիկին:

Հայաստանի բռնցքամարտիկների մրցակիցները մեկնարկային մենամարտերում

48 կգ քաշային կարգ

Բարեղամ Հարությունյան - Սախիլ Ալախվերդովի (Վրաստան)

51 կգ

Արթուր Հովհաննիսյան - Աթիլլա Բերնաթ (Հունգարիա) - Մոլինա Սալվադոր (Իսպանիա) զույգի հաղթող

54 կգ

Ջանիկ Սահակյան - Ելմիր Նաբիև (Ուկրաինա)

57 կգ

Արթուր Բազեյան - Ալեն Ռահիմիչ (Բոսնիա և Հերցեգովինա) - Բաթուհան Չիֆթչի (Թուրքիա0

60 կգ

Կարեն Տոնականյան - Ռոլանդ Վերես (Հունգարիա)

63.5 կգ

Հովհաննես Բաչկով - Ջոզեֆ Թայերս (Անգլիա) - Բրենդան Մաք-Քարթի (Իռլանդիա) զույգի հաղթող

67 կգ

Գուրգեն Մադոյան - Կարլ Բենիամին Էրիկսոն (Ֆինլանդիա)

71 կգ

Նարեկ Զախարյան - Թեքեքս Միքալ (Սլովակիա)

80 կգ

Համբարձում Հակոբյան - Քոսիան Դմիտրի (Մոլդովա)

86 կգ

Ռաֆայել Հովհաննիսյան - Ստեֆանով Դիմիտրով Կրիստիան (Բուլղարիա)

92 կգ

Նարեկ Մանասյան - Միխալեկ Դավիդ (Սլովակիա)

+92 կգ

Դավիթ Չալոյան - Յուրայ Սոլիդա (Բոսնիա և Հերցեգովինա) - Ալգիրդաս Բանիուլիս (Լիվտա) զույգի հաղթող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում