19:39  ,  23 մայիսի, 2022

Վիկ Դարչինյան․ Հայ բռնցքամարտիկներն ունեն մեդալներ նվաճելու բոլոր հնարավորությունները

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը: Նախորդ օրը տեղի ունեցած բացման արարողությունից հետո մայիսի 23-ին տեղադրվել են ռինգերը եւ մարզահամերգայինը լիարժեք պատրաստ է մրցումային օրերին:

Առաջին մրցումային օրը մրցումները պետք է սկսվեին 18:00-ին, բայց մեկնարկեցին կես ժամ ուշացումով:

Առաջին մրցումային օրը Հայաստանն ունի մեկ մասնակից: Քիչ անց ռինգ դուրս կգա մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:

Հայաստանի ներկայացուցիչը կմենամարտի B ռինգում:

Մարզահամերգայինի տրիբունան կիսով չափ է լցված: Երկրպագուներից բացի նաեւ մասնակից երկրների բռնցքամարտիկներն են հետեւում մենամարտերին, երկրպագում իրենց թիմակիցներին:

Վախթանգ Հարությունյանին երկրպագելու են եկել աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը, Եվրոպայի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը, Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ: Մարզադահլիճում է նաեւ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում WBC, WBA, IBF և IBO վարկածներով աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Վիկ Դարչինյանը նշեց, որ ամեն օր գալու է երկրպագի հայ բռնցքամարտիկներին:

«Եկել եմ մեր բռնցքամարտիկների կողքին լինելու: Հանդիպել եմ նրանց, զրուցել, բոլորն էլ շատ լավն են, ունեն մեդալներ նվաճելու  բոլոր հնարավորությունները, ուղղակի պետք է անեն ամեն ինչ, որ մենամարտի ելքի որոշումը չմնա մրցավարներին:

Ամեն ինչ հրաշալի է կազմակերպված, եւ սա մեծ պատիվ է մեզ համար այսպես ընդունել Եվրոպայի առաջնությունը: Կարծում եմ՝ այս փաստը նաեւ շատ կոգեւորի մեր մարզիկներին»,- ասաց Վիկ Դարչինյանը:

Լուսինե Շահբազյան

Հայաստանի բռնցքամարտիկների մրցակիցները․

48 կգ քաշային կարգ

Բարեղամ Հարությունյան - Սախիլ Ալախվերդովի (Վրաստան)

51 կգ

Արթուր Հովհաննիսյան - Աթիլլա Բերնաթ (Հունգարիա) - Մոլինա Սալվադոր (Իսպանիա) զույգի հաղթող

54 կգ

Ջանիկ Սահակյան - Ելմիր Նաբիև (Ուկրաինա)

57 կգ

Արթուր Բազեյան - Ալեն Ռահիմիչ (Բոսնիա և Հերցեգովինա) - Բաթուհան Չիֆթչի (Թուրքիա0

60 կգ

Կարեն Տոնականյան - Ռոլանդ Վերես (Հունգարիա)

63.5 կգ

Հովհաննես Բաչկով - Ջոզեֆ Թայերս (Անգլիա) - Բրենդան Մաք-Քարթի (Իռլանդիա) զույգի հաղթող

67 կգ

Գուրգեն Մադոյան - Կարլ Բենիամին Էրիկսոն (Ֆինլանդիա)

71 կգ

Նարեկ Զախարյան - Թեքեքս Միքալ (Սլովակիա)

75 կգ

Վախթանգ Հարությունյան - Բարտոշ Գոլեբիեվսկի (Լեհաստան)

80 կգ

Համբարձում Հակոբյան - Քոսիան Դմիտրի (Մոլդովա)

86 կգ

Ռաֆայել Հովհաննիսյան - Ստեֆանով Դիմիտրով Կրիստիան (Բուլղարիա)

92 կգ

Նարեկ Մանասյան - Միխալեկ Դավիդ (Սլովակիա)

+92 կգ

Դավիթ Չալոյան - Յուրայ Սոլիդա (Բոսնիա և Հերցեգովինա) - Ալգիրդաս Բանիուլիս (Լիվտա) զույգի հաղթող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում