17:02  ,  23 մայիսի, 2022

Մանուել Նոյերը երկարաձգեց պայմանագիրը «Բավարիայի» հետ

Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը երկարաձգել է պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ։ 36-ամյա խաղացողի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մանուել Նոյերը 2011-ին է «Շալկեից» տեղափոխվել «Բավարիա», 2017-ին դարձել է թիմի ավագը։

Նոյերը «Բավարիայի» հետ 10 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 5 անգամ՝ գավաթակիր, 2 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս