16:06  ,  23 մայիսի, 2022

«Ռոլան Գարոս»․ Աշխարհի առաջին ռակետը հաղթեց 55 րոպեում՝ 6։2, 6։0

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը վստահ հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Լեհ թենիսիստուհին մրցեց համաշխարհային դասակարգման 119-րդ համար, ուկրաինացի Լեսյա Ցուրենկոյի հետ եւ առավելության հասավ 55 րոպեում՝ 6։2, 6։0։

29-րդ անընդմեջ հաղթանակը տարած Իգա Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի ուկրաինացի Դայանա Յաստրեմսկայայի եւ ամերիկացի Էլիսոն Ռիսկեի դիմակայության հաղթողը։

Անցած տարի Իգա Շվյոնտեկը «Ռոլան Գարոսում» հասել էր քառորդ եզրափակիչ եւ պարտվել հույն Մարիա Սակարիին (4:6, 4:6)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում